ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սահմանադրական դատարանը Սահմանադրության հետ հակասություն չտեսավ ԵԱՏՄ-ի անդամակցության պայմանագրում

Սահմանադրական դատարանը Սահմանադրության հետ հակասություն չտեսավ ԵԱՏՄ-ի անդամակցության պայմանագրում
14.11.2014 | 21:18

Սահմանադրական դատարանն առավոտից գրավոր ընթացակարգով, փակ դռների հետևում քննում էր՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանո՞ւմ են երկրի Սահմանադրությանը: ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանո՞ղ է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՍԴ վճիռը հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ պայմանագրում անդամ-երկրների մասնակցային իրավունքները և ինքնիշխանության հարցերը սահմանադրականության առումով խնդիրներ չեն հարուցում, և ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի որոշումը դահլիճում ընդունվեց «ամո՜թ, ամո՜թ» վանկարկումներով:
ՀՀ Սահմանադրության որոշման հիմնավորումներում, մասնավորապես, ասվում է. Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության ու այլ ապահովող կառույցների իրավաչափ գործունեության ապահովման հարցերում: Սակայն դրա համար առկա են նաև սահմանադրական հստակ տարիֆներ, որոնք բխում են Սահմանադրության մի շարք կոնկրետ դրույթներից: Դրանք են՝ առաջինը՝ պետական, ժողովրդական ու ազգային ինքնիշխանության երաշխավորումը, երկրորդ՝ միջազգային հարաբերությունների իրավահավասարությունն ու փոխշահավետությունը և մարդու իրավունքների միայն այնպիսի սահմանափակումների նախատեսումը, որոնք համարժեք են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին:
Խորհրդում նախագահությունն ընտրվում է ռոտացիոն սկզբունքով, իսկ որոշումներն ընդունվում են փոխհամաձայնեցմամբ՝ կոնսենսուսով: Բոլոր այլ մարմինների որոշումները բողոքարկելի են միության բարձրագույն մարմիններում, ընդ որում միության բարձրագույն խորհուրդը սահմանում է նաև զգայուն հարցերի ցանկը:
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումները ենթակա են բողոքարկման անդամ պետությունների կողմից նրանց ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով:
ԵԱՏՄ-ի պայմանագրից դուրս գալու կարգը, համաձայն պայմանագրի 118-րդ հոդվածի, սահմանված է միջազգային պայմանագրերի համար նախատեսված ընթացակարգերին, մասնավորապես՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969-ի մայիսի կոնվենցիային համապատասխան: Եթե ԵԱՏՄ-ին միանալու հարցը լուծվում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից կնքված պայմանագրի առաջին հոդվածի հիման վրա, ապա ԵԱՏՄ-ի կազմում իր համակցության դադարման գործընթացը Հայաստանը կարող է նախաձեռնել ցանկացած պահի՝ համաձայն արդեն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 118-րդ հոդվածի: Դրան համապատասխան՝ ՀՀ ՍԴ-ն որպես իրավական հիմք է ընդունում այն, որ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի հիման վրա պայմանագրի գործողությունը տվյալ պետության նկատմամբ դադարում է՝ համապատասխան գրավոր ծանուցում ստանալու օրվանից սկսած տասներկու ամիսը լրանալուն պես:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում:
Դատարանի առջև տասնյակ քաղաքացիներ բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել փաստաթուղթը: Ակցիան մեկնարկեց միջադեպով. իրավապահները ուժի գործադրմամբ՝ հրելով, որոշ դեպքերում գետնին քարշ տալով ակտիվիստներին հեռացրին տարածքից՝ ոստիկանական պատով շրջափակելով Սահմանադրական դատարանի շենքը:
Կասկած չունենալով, որ Գագիկ Հարությունյանի գլխավորած դատարանը հաստատելու է պայմանագիրը՝ ուղարկելով խորհրդարանի վավերացմանը, ցուցարարները պահանջում էին բանավոր ընթացակարգով քննել հարցը:
Պայմանագրի հակասությունները Սահմանադրության հետ, ըստ ցույցի մասնակիցների, ակնհայտ են: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը մատնացույց է անում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրագրող հիմնարար հոդվածները:
«Կարող է Հայաստանը դեմ լինել իր տարածքում որևէ ընդունվող որոշման կիրառությանը, բայց քանի որ որոշումներն ընդունվում են մեծամասնությամբ և քանի որ Ղազախստանը, Բելառուսը կարող են կողմ լինել, հետևաբար անկախ նրանից՝ Հայաստանի կառավարությունը դեմ է քվեարկել այնտեղ, թե Ազգային ժողովը այստեղ ինչպիսի վերաբերմունք կունենա, ընդամենը լինելու է դակողի կարգավիճակում: Սա ուղղակի նոնսենս է, և Սահմանադրական դատարանը մեծագույն հանցագործությունը կատարած կլինի, եթե այն ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ